Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն իր մոտ է կանչել է ՌԴ կցորդներին

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն իր մոտ է կանչել է ՌԴ կցորդներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի հարոցով իր մոտ է կանչել Ռուսաստանի ռազմական և ցամաքային կցորդներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, կցորդներին ներկայացվել են տեղեկություններ ու մանրամասներ ռուսական ինքնաթիռի կործանումից:

Թուրքական կողմը հերթական անգամ նշել է, որ իրենք մի քանի անգամ նախազգուշացրել են ինքնաթիռի օդաչուներին, սակայն վերջիններս խախտել են Թուրքիայի օդային սահմանը: Գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ պատրաստ են ցանկացած տեղեկատվություն տրամադրել միջադեպի ուսումնասիրման համար:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը:

Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am