Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով 13 մարդ մահացել է, եւս 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, ներկա դրությամբ Թունիսում անվտանգության մակարդակը բարձրացված է, քաղաքում ուժեղացված է վերահսկողություն: Հատուկ պահպանության տակ են առնված դեսպանատները, պետական կառույցները, օդանավակայանն ու մարդաշատ վայրերը:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում Մուհամեդ 5-րդի եւ Հաբիբա Բուրգիբիի փողոցներում խաչմերուկում` Տուրիզմի եւ Ներքին գործերի նախարարության շենքերի հարեւանությամբ:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am