Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայում զոհված ռուս օդաչուն հետմահու արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման

Սիրիայում զոհված ռուս օդաչուն հետմահու արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման

ՄՈՍԿՎԱ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի սահմանին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովը հետմահու արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, որոշումը կայացրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Անձնակազմի մնացած անդամները` Կոնստանտին Մուրախտինն ու Ալեքսանդր Պոզինիչը (հետմահու) պարգեւատրվել են «Արիության» մեդալով:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորությանվրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմհեռավորության վրա: ՌուսաստանիԴաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս էահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքինհասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ևՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի,Չինաստանի և ՄիացյալԹագավորության դեսպաններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am