Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս տարի Հայաստանում բերքի իրացման մասին պայմանագրերի կնքման ծավալներն ավելացել են 11 տոկոսով

Այս տարի Հայաստանում բերքի իրացման մասին պայմանագրերի կնքման ծավալներն ավելացել 
են 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ընկերությունների և արտահանողների միջև ստացված բերքի իրացման մասին պայմանագրերի կնքման ծավալներն ավելացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Բերքի իրացման մասին պայմանագրերի կնքումն իրականացվում է խնդիրներից խուսափելու համար, քանի որ պայմանագրերով գյուղացիական տնտեսություննները երաշխավորված իրացնում են իրենց բերքը, իսկ վերամշակողներն ունենում են երաշխավորված հումք:  Այսօրվա  դրությամբ կնքվել է 13 հազար 433 պայմանագրիր, որը գերազանում է նախորդ տարվա մակարդակը 11 տոկոսով»,- նշեց նախարարի տեղակալը` հավելելով, որ որքան շատ գյուղացիական տնտեսություններ պայմանագրեր կնքեն վերամշակող և արտահանող  ընկերությունների հետ, այնքան մթերման ընթացքում խնդիրները քիչ կլինեն:

Մակարյանը նշեց, որ արտադրողը պետք է նախապես իմանա ինչ է արտադրելու, արտահանողն ու մթերողն էլ պետք է իմանան, թե ինչ են մթերելու կամ արտահանելու: Պետք է գյուղացիական տնտեսությունների, վերամշակողների և արտահանողների միջև ձևավորվի պայմանագրային հարաբերությունների մշակույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am