Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայերը պետք է ազատագրեն իրենց արեւմտյան տարածքները. Ժիրինովսկի

Հայերը պետք է ազատագրեն իրենց արեւմտյան տարածքները. Ժիրինովսկի

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովեւի հետ» հեռուստաբանավեճի շրջանակում ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ հայերին պետք է թույլ տալ ազատագրել իրենց արեւմտյան տարածքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ասել է, որ «հայերը դա կանեին 1918 թվականին, եթե Մոսկվան օգներ, սակայն, նա անցել էր Թուրքիայի կողմը»:

«Եթե մենք հայերին թույլ տանք ազատել իրենց արեւմտյան տարածքները, նրանք ուրախությամբ կազատագրեն», -ասել է նա:

Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է նաեւ քրդերին օգնելու մասին:

«Քրդերը սպասում են մեր օգնությանը, եթե մենք քրդերին ասենք, որ ճանաչում ենք իրենց անկախությունը: Նրանց թիվը, ինչպես հայտնի է, հասնում է 20 միլիոնի, իսկ մայրաքաղաքն արդեն հայտնի է,  որ Դիարբեքիրն է: Այսպիսով` Արեւելյան Անատոլիան կդադարի գոյութուն ունենալ ինչպես այդպիսին: Արդյունքում մենք կունենանք անկախ Քուրդիստան եւ Մեծ Հայաստան», -հայտարարել է Ժիրինովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am