Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և Սերբիայի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Գաշիչը հավաստել է, որ Սերբիան Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ընդլայնմամբ: Նա երախտագիտություն է հայտնել Կոսովոյի հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերջերս արտացոլվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում Կոսովոյի անդամակցության հարցով քվեարկությամբ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am