Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Թուրքիայի ԱԳՆ են կանչվել հինգ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները

 Թուրքիայի ԱԳՆ են կանչվել հինգ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր մոտ է կանչել երկրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Մասնավորապես, ԱԳՆ են կանչվել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանները:

Ավելի վաղ ԱԳՆ էր կանչվել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ դեսպանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը նախապատրաստելու նպատակով մեկնել է Ստամբուլ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ կործանված Սու-24 ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով: Կործանման պահին ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա:

Մինչդեռ թուրքական կողմը հավաստիացնում է, թե ինքնաթիռը կործանվել է Թուրքիայի օդայկին սահմանը խախտելու հետևանքով: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «2015 թվականի նոյեմբերի 24-ին 09:20-ի շրջանում անհայտ պատկանելության ինքնաթիռը Հաթայի Յայլադաղը շրջանում խախտել է Թուրքիայի օդային սահմանը՝ չնայած մի քանի անգամ (5 րոպեի ընթացքում 10 անգամ) արված նախազգուշացումներին: Միջազգային համաձայնագրերի շրջանակում վերոնշյալ ինքնաթիռը 09:24-ին այդ տարածքում թռիչքներ իրականացնող մեր երկու F-16 ինքնաթիռի կողմից կործանվել է»: Ավելի վաղ ինքնաթիռի կործանման առնչությամբ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնելով դեպքի մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am