Վանիկ Ավետիսյանը Հյուսթոնի աշխարհի առաջնությունում 12-րդն է
05:13, 24 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վանիկ Ավետիսյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ավետիսյանը պոկեց 140 և հրեց 177 կգ և երկամարտի 317 կգ արդյունքում զբաղրեց 12-րդ հորիզոնականը:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկում էր նոյեմբերի 20-ին և կեզրափակվի 28-ին: Տղաներից պայքարի մեջ կմտնեն նաև Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում