Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր Նախագահ Մաուրիսիո Մակրիին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր 
Նախագահ Մաուրիսիո Մակրիին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն Արգենտինայի Նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում: 

«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով:

Վառ են 2014 թվականին Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ձեզ հետ ունեցած հանդիպման իմ հիշողությունները: Համոզված եմ, որ Ձեր նախագահության ընթացքում մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Արգենտինայի միջև բազմաբնույթ համագործակցությունը»-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am