Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 20-ին այցելել է հանրապետության հարավարևելյան շրջանում տեղակայված` Պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները դիտել են զորավարժությունները, ծանոթացել զինվորների ծառայությանը, մասնակցել մի շարք օբյեկտների բացման արարողություններին:
Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը խրախուսել են զորավարժություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողների:
Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում