Հասարակական

Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի օդաչուները ՀՀ քաղաքացիներ էին, օդանավը շահագործում էր տաջիկական ընկերություն

2 րոպեի ընթերցում

Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի օդաչուները ՀՀ քաղաքացիներ էին, օդանավը շահագործում էր տաջիկական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ն կործանված ԱՆ-12 ինքնաթիռիանձնակազմի զոհվածանդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով: «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` վթարված բեռնատար ինքնաթիռիանձնակազմի զոհվածանդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,-նշում են ԱԳՆ-ից:

Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, անձնակազմի զոհված անդամներըՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Հարավային Սուդանում կործանված ռուսական բեռնատար ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում եւ պատկանել է հայկական կազմակերպության:

Նոյեմբերի 4-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում Է Հարավային Սուդանի գործերով, հավաստել Է Ան-12-ի կործանման փաստը, հավելելով, որ զբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: Ականատեսները վկայությամբ 40-ից ավելի մարմիններ կան փոխադրական ինքնաթիռի կործմանման վայրում: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ օդանավում եղել Է շուրջ քսան մարդ, այդ թվում՝ 10-ից մինչեւ 15 ուղեւորներ եւ ռուսական անձնակազմի հինգ անդամներ: Թե քանի մարդ Է զոհվել գետնի վրա բեռնատար ինքնաթիռի կործմանման հետեւանքով, չի հաղորդվում: Նախնական տվալներով՝ ողջ է մնացել երկու մարդ՝ անձնակազմի անդամներից մեկը եւ մի երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում