Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մերկելը նախազգուշացրել Է Եվրոպայում զինված հակամարտությունների վտանգի մասին. DWN

Մերկելը նախազգուշացրել Է Եվրոպայում զինված հակամարտությունների վտանգի մասին. DWN

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՖՀ-ի կանցլեր Անգելա  Մերկելը մերժել Է Գերմանիայի եւ Ավստրիայի միջեւ սահմանի փակման հնարավորությունը, քանի որ այդ քայլը կարող Է ռազմական սցենարի հանգեցնել Եվրոպայում, ինչը աղետի կվրածվի Եվրամիության յուրաքանչյուր երկրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Deutsche Wirtschafts Nachrichten-ը:

Մերկելը նախազգուշացրել Է զինված հակամարտության վտանգի մասին, եթե Գերմանիան փակի Ավստրիայի հետ սահմանը՝ փախստականների հոսքը կանգնեցնելու համար:

Բալկանների արեւմտյան մասում այն աստիճան ուժեղ լարվածություն Է նկատվում, որ հնարավոր Է՝ մոտ ժամանակներս հարկավոր լինի խորհրդաժողով անցկացնել բալկանյան հարցի շուրջ: «Որովհետեւ ես չեմ ցանկանում, որ այնտեղ վերստին պատերազմ սկսվի»,-հայտարարել Է Մերկելը:

Կանցլերը նշել Է, որ, թեեւ ինքը չԷր ցանկանա հոռետեսություն դրսեւորել, թերակղզու մթնոլորտն, ամենայն հավանականությամբ, կշարունակի շիկանալ եւ զինված բախումների կբերի ավելի շուտ, քան թվում Է: Իսկ իրադարձությունների զարգացման այդ տարբերակը Եվրամիությունում ոչ մեկի հարկավոր չԷ:

Անգելա Մերկելի խոսքով՝ Հունգարիայի սահմանում արգելապատնեշ կանգնեցնելը հանգեցրել Է այն բանին, որ մարդիկ սկսել են Խորվաթիայով, Սլովենիայով եւ Ռումինիայով ձգվող ուղիներ փնտրել: Գերմանա-ավստրիական սահմանում արգելապատնեշների կառուցումից հետո փախստականները կփորձեն Գերմանիա հասնել այլ երկրների տարածքով, ինչը կբերի ճգնաժամի հետագա Էսկալացման, այլ ոչ թե դրա կարգավորման:

Կանցլերն ընդգծել Է, որ Գերմանիան որպես ԵՄ-ի ամենախոշոր պետություն, պետք Է գտնի այլ լուծում, որը կհամապատասխանի եվրոպական համերաշխության սկզբունքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am