Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Համանախագահների ներկայությունն անգամ չզսպեց ադրբեջանցիներին. քաղաքագետ

Համանախագահների ներկայությունն անգամ չզսպեց ադրբեջանցիներին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջնագծում նույնիսկ դիտորդական խմբերի ավելացումն ու մշտական ներկայությունը չի երաշխավորում ադրբեջանական սադրանքների զսպում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ, ՀՀ կառավարության «Տեղեկատվական եւ վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենով գնդակոծմանը: «Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Հետաքրքրական է, որ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմից գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Թե ինչպես առաջիկայում կարձագանքի ԵԱՀԿ-ն՝ համանախագահների ներկայությամբ տեղի ունեցածի առնչությամբ և ինչ հետևանքներ դա կունենա, ցույց կտա ժամանակը (լավատեսության առիթ առանձնապես չկա), սակայն նվազագույնը պետք է փաստել, որ առաջնագծում նույնիսկ դիտորդական խմբերի ավելացումն ու մշտական ներկայությունը չի երաշխավորում ադրբեջանական սադրանքների զսպում (վերջին շրջանում շատ է խոսվում դիտորդական խմբերի թիվը)»,-գրել է նա:

Ավելի վաղ, ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից տեղեկացրել էին, որհոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտիպահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների մասնակցությամբ:


Լուսանկարը` Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am