Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Facebook-ը սոցցանցում որոնումն ընդլայնել է մինչեւ 2 տրիլիոն հրապարակում

Facebook-ը սոցցանցում որոնումն ընդլայնել է մինչեւ 2 տրիլիոն հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը հայտարարել է սոցիալական ցանցում որոնման հնարավորությունների ընդլայնման մասին, այժմ այն կընդգրկի ավելի քան 2 տրիլիոն հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ֆիրմայի մամուլի ծառայությունը:

Նոր հնարավորությունների շնորհիվ, սկսած հոկտեմբերի 22-ից, որոնումը կիրականացվի ոչ միայն ընկերների էջերով եւ պրոֆիլներով, այլեւ բոլոր այն գրառումներով, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցում: «Մենք Facebook-ի որոնման համակարգը փոխել ենք այնպես, որ այժմ օգտատերերը կկարողանան իմանալ, թե ինչ է մտածում իրենց հետաքրքրող թեմայի շուրջ ամբողջ աշխարհը, այլ ոչ թե միայն իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հոկտեմբերի 22-ից որոնման նոր տեսակը հասանելի է ԱՄՆ-ի օգտատերերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am