Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մկրտչյանը՝ պարտվեց. Եվրոպահի գավաթի ակումբային խաղարկություն

Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մկրտչյանը՝ պարտվեց. Եվրոպահի գավաթի ակումբային 
խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկչտրյանը շարունակում են ելույթները Եվրոպահի գավաթի ակումբային խաղարկությունում: Տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը երկրորդ տուրն անընդմեջ ոչ-ոքի է խաղում: Այս անգամ Արոնյանի թիմը՝ «Սիբերիա»-ն մրցում էր «Մեդնի Վստադնիկ» թիմի հետ, իսկ Արոնյանը սպիտակ խաղաքարերով կիսեց միավորը Պերես Լայների հետ: «Սիբերիա»-ն հաղթեց ընդհանուր 1,5-4,5 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիլիթ Մկրտչյանի համար այս տուրն անհաջող ստացվեց: Հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց Լելա Ջավախաշվիլիին: Մկրտչյանի «Ուգրա»-ն պարտվեց ընդհանուր 0,5-3,5 հաշվով:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am