Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել
10:18, 21 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Պորտու»-ն 2-0 հաշվով հաղթել է Թել Ավիվի «Մաքքաբի»-ին: Պահելով սեփական դարպասն անառիկ, Կասիլիասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ 51 խաղում բաց չթողնելով ոչ մի գնդակ:
Երկրորդ տեղում հոլանդացի Էդվին վան դեր Սարն է, իսկ եռյակի վերջում իսպանացի Վիկտոր Վալդեսը և չեխ Պետեր Չեխը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում