Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սահմանին». հայկական բանակի կյանքը կներկայացվի բազմասերիանոց ֆիլմի միջոցով

«Սահմանին». հայկական բանակի կյանքը կներկայացվի բազմասերիանոց ֆիլմի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կյանքը կներկայացվի նոր բազմասերիանոց ֆիլմի միջոցով: Նոյեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Սահմանին» անունը կրող նոր սերիալը, որի ստեղծմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոման Մուշեղյանը տեղեկացրեց, որ ֆիլմն այսօրվա առաջնագծում գտնվող հայ զինվորի կյանքի, առօրյայի մասին է: «Դեռ պատրաստվում է առաջին սեզոնը, երևի 12 մասից է լինելու: Հետագայում երկրորդ սեզոն կլինի: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանի տարբեր մարզերում, զորամասերում, սարերում, անտառներում»,-նշեց ռեժիսորը:

Ռոման Մուշեղյանը հավելեց, որ ֆիլմին մեծ աջակցություն է ցուցաբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը` խորհրդատվությամբ, տեխնիկայով և մի շարք այլ հարցերով:

Ռեժիսորի խոսքով` հիմնական պատմությունը ձևավորվում է չորս հոգուց բաղկացած հակադիվերսիոն հատուկ խմբի շուրջ, ովքեր սահամանային տարբեր գոտիներում լուրջ խնդիրներ են լուծում: «Գեղարվեստական ֆիլմ է, այս 12 սերիան նկարահանում ենք օգոստոսից, բավականին պատրաստվել ենք»,- ընդգծեց Ռոման Մուշեղյանը:

Ֆիլմում խաղում են Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը և այլք։

«Սահմանին» ֆիլմն իր շուրջ է համախմբել լուրջ անձնակազմի. ստեղծագործական թիմը մանրակրկիտ աշխատում է յուրաքանչյուր սերիայի վրա, և սպասում հանդիսատեսի արձանգանքին: Ռեժիսորի հավաստմամբ` արդեն ֆիլմի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որը նկատելի է հատկապես սոցիալական ցանցերում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am