Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՎԶԵԲ-ը տրամադրում է 1.9 միլիոն եվրո դրամաշնորհ` Երևանում էներգախնայող լուսավորության ցանցի համար

ՎԶԵԲ-ը տրամադրում է 1.9 միլիոն եվրո դրամաշնորհ` Երևանում էներգախնայող 
լուսավորության ցանցի համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երքաղլույս» ՓԲ ընկերության, Երևան քաղաքի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակներում ՎԶԵԲ-ն Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կհատկացնի 1 մլն 900 հազար եվրոյի դրամաշնորհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարությունը hաստատեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացվող հարցը:

Ծրագրի հիմնական նպատակն է Երևանում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:

Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը` 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից հնարավոր է ստանալ դրամաշնորհային միջոցներ` 1.9 մլն եվրո գումարի չափով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am