Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Հայ արիները նշել են Տիր աստծո տոնը

Հայ արիները նշել են Տիր աստծո տոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիները հոկտեմբերի 13-ին նշում են վերականգնված ևս մեկ տոն` Հայոց իմաստության աստված Տիրի տոնը՝ Տիրատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, միաբանության ներկայացուցիչները քրմեր Արմոգի, Արամի և Արեգի հետ այցելել են Զվարթնոցի տաճար, որտեղ մինչև այսօր էլ պահպանվում են Տիր աստծո տաճարի մասնիկները: Նրանք փառաբանել են Հայոց իմաստության աստծուն, իսկ ծիսական արարողությունն անցկացնելու համար հայ արիները եղել են Էրեբունի ամրոցի տարածքում՝ կրակի վառման ծեսով ու գինեձոներով փառաբանել Հայ աստվածներին ու տիեզերքի Արարչին:

Հայ արիները քրմական ծեսով նշել են նաև քաղաքամայր Երևանի ծնունդն ու տոնը: Հայ արիականների մի խումբ էլ տոնական օրն անցկացրել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում՝ տոնական սեղանի շուրջ և ծիսական ձոներգերի ու գինեձոների ընկերակցությամբ:

Տիր աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան աստվածն է, ինչի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ոլորտների ազգային մտածողությամբ հայեր, եւ ոչ միայն հայեր: Տիր աստծո պաշտամունքը կա նաև Սկանդինավյան երկրներում, այն եղել է դեռ վիկինգների հզորացման ժամանակ: Այստեղ Տիրը պաշտվում է որպես ռազմի աստված՝ մեկ այլ գործառույթով, որը Հայոց աստվածային համակարգում Վահագնին է տրված:

Տարբեր բնագավառներում Հայոց իմաստության աստծո պաշտամունքը դրսեւորվում է նաեւ մեր օրերում՝ այլ ձեւակերպումներով: Այսօր Հայաստանում հոկտեմբերի 2-3-ին նշվում է ուսուցիչների տոնը, ովքեր իմաստության առաջին քարն են դնում գալիք սերնդի ճակատագրին ընդառաջ՝ յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ հայրենիքին ու ազգին սրբորեն ծառայելու համար: Այս համատեքստում է դիտարկվում նաեւ հոկտեմբերի 7-ին նշվող Գրադարանավարի օր տոնը, որը յուրօրինակ հարգանքի ու մեծարման դրսեւորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ: Այս օրերին նշվում են տոներ նաեւ միջազգայնորեն, որ անմիջական կապ ունեն Տիրի գործառույթների հետ՝ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, ինչն ընդգծում է վայրի բնություն անաղարտության ու պաշտպանության կարեւորությունը, ինչպես նաև Տարեցների միջազգային օրը, երբ ավագ եւ ավելի իմաստնացած սերնդի նկատմամբ հարգանքի տուրք է մատուցվում:

Մեր թշնամիները լավ են ընկալել Տիր աստծո խորհուրդը եւ, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդել են նրա տաճարը: Հիմնահատակ ավերել ու ոչնչացրել են հայոց միտքը եւ իմաստությունը՝ արարչականության ու աստվածայինի ընկալումը ոչնչացնելու, մարդկային օրենքներում Տիեզերակարգի պահպանումը կասեցնելու համար:

Տիրատոնին հայ արիները դիմել են նշյալ խորհուրդները պահպանող Տիր աստծուն, որ նա դառնա դեպի ազգը, իմաստությամբ օժտի հայորդիներին, որ ազգը վերհառնվի ու վերագնահատի հայոց արժեհամակարգը: Որ հայն իմաստնանա այնքան, որպեսզի զգա իր արմատի ու արյան զորությունը, գենետիկ-ծինաբանական ինքնությունն ու էությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am