Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Օբաման հարցազրույց Է վերցրել Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մերիլին Ռոբինսոնից

Օբաման հարցազրույց Է վերցրել Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Մերիլին Ռոբինսոնից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառության կարգով իրեն փորձել Է հարցազրույց վարողի դերում: Պետության ղեկավարի հարցերին պատասխանել Է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի գրող Մերիլին Ռոբինսոնը: Այդ մասեին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Նյու Յորք ռեվյու օֆ բուքս» հանդեսը, որը մասնագիտանում Է գրականության, մշակույթի, գիտության եւ տնտեսության բնագավառում:

Սեպտեմբերի 14-ին Այովայի նահանգում կայացած զրույցի ձայնագրության համաձայն՝ ընտրությունը պայմանավորված Էր Ռոբինսոնի նկատմամբ Օբամայի անձնական համակրանքով ու հիացմունքով: «Ինձ այնքան Էլ հաճախ բախտ չի վիճակվում խոսել այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետաքրքրում են եւ դուր են գալիս: Դուք առաջինն Էիք նման մարդկանց թվում»,-խոստովանել Է նախագահը:

Նա բավականին մանրակրկիտ գրողին հարցուփորձ Է արել նրա մանկության, ծնողների, գրքերի ու գրականության նկատմամբ սիրո մասին: Դրա հետ մեկտեղ Օբաման արծարծել Է Ամերիկայի համար ցավոտ մի շարք թեմաներ, այդ թվում՝ կրթությունը, իրավապահ համակարգը եւ ուրիշներ:

Մերիլին Ռոբինսոնին համաշխարհային հռչակ են բերել «Ընտանեկան օջախ», «Գալաադ», «Տուն», «Լիլա» վեպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am