Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանն ու Ինդոնեզիան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կկնքեն

Հայաստանն ու Ինդոնեզիան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր 
կկնքեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Նալբանդյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Ջակարտա իր այցելությունը, և ուրախությամբ արձանագրել է, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

Նախարարը կարևորել է Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցելությունը Հայաստան և ընդգծել, որ ներկայացուցչական պատվիրակության այցելությունը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս առումով կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցության ծավալումը։

Հանդիպմանը անդրադարձ է արվել երկու երկների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրի, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրմանը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը ասիական տարածաշրջանի հետ և հավելել, որ այդ տարածաշրջանի երկրներում դեսպանությունների հիմնադրումը հենց այդ նպատակն է հետապնդում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am