Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լատվիան սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Էդգարս Ռինկեւիչ

Լատվիան սատարում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. 
Էդգարս Ռինկեւիչ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը նպաստող Հայաստանի և Լատվիայի միջև պարբերական քաղաքական երկխոսությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Ռինկևիչը խորհրդանշական համարեց, որ հենց Երևանում է առաջին անգամ Լատվիայի ԱԳ նախարարը մասնակցում ՖՄԿ արտգործնախարարների համաժողովին։ Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերը։

Նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այս համատեսքստում Լատվիայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց գագաթաժողովին Հայաստանի կառուցողական մասնակցության համար։

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը անդրադարձել են Եվրոպական միության և Եվրասիական միության միջև փոխգործակցության հաստատման հնարավորություններին։ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ադրբեջանի սադրանքների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Այս առումով Էդգարս Ռինկևիչը ընգծեց, որ Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց կողմից ներկայացված առաջարկությունները։

Հանդիպման օրակարգում են եղել նաեւ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումները, միգրացիոն հոսքերը և այդ մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am