Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել

Ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է եւ ԼՂՀ Պաշտպանության բանակը լրիվությամբ հսկում է սահմանի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նաեւ հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե հայկական կողմը գիշերը ադրբեջանական տեղի ունեցած մարտերի ժամանակ կորուստներ է ունեցել. այն իրականությանը չի համապատասխանում: «Հայկական կողմը զոհեր չի տվել, սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական դիտավորյալ ապատեղեկատվությունն է: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել: Իրենք այս պահին հայտարարում են մեկ վիրավորի մասին»,- հայտնեց Սենոր Հասրաթյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հոկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 03.05-ի սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Արցախի պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am