Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դանիացի աստղանավորդն առաջին անգամ նկարահանել Է դեպի տիեզերք ուղղված կայծակներ

Դանիացի աստղանավորդն առաջին անգամ նկարահանել Է դեպի տիեզերք ուղղված կայծակներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային տիեզերակայանում կատարված գիտափորձի շրջանակներում նկարահանվել են դեպի տիեզերք խփող կայծակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դանիացի աստղանավորդ Անդրեաս Մոգենսենը պատմել Է հոկտեմբերի 9-ին կայացած առաջին հետթռիչքային մամուլի ասուլիսում:

«Դանիական գիտափորձերից մեկի ընթացքում ես պետք Է նկարահանեի կայծակներ ու փոթորիկներ: Ինձ հաջողվեց նկարահանել դեպի տիեզերք խփող կայծակներ, որոնք հայտնի են բլյուջետներ անվամբ: Պատմության մեջ առաջին անգամ Է, որ տեսագրվել Է կայծակի այդ տեսակը»,-ասել Է Մոգենսենը:

Նա նշել Է, որ այդ երեւույթը կարելի Է տեսնել Yotube-ում եւ Եվրոպայի տիեզերական գործակալության կայքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am