Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանական լսումներում քննարկվում է Հայաստանում մահացած մարդու օրգանների փոխպատվաստման հարցը

Խորհրդարանական լսումներում քննարկվում է Հայաստանում մահացած մարդու օրգանների 
փոխպատվաստման հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում ընթանում են «Մարդուն օրգաններ ու հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ: Այն կազմակերպել է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը, որին մասնակցում են մասնագետներ Բելգիայից և Իրանից: Լսումների նպատակն է ծանոթանալ կենդանի և դիակային դոնորից օրգաններ վերցնելու աշխարհի լավագույն փորձին և քննարկել դրա դրական ու բացասական կողմերը, գտնել Հայաստանի համար լավագույն մոդելը և նպաստել փոխպատվաստման զարգացմանը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մարդուն օրգաններ ու հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է, նախատեսել է դիակային դոնորից օրգան վերցնելու հնարավորությունը, որով հնարավոր կլինի հարյուրավոր մարդկանց կյանք փրկել: Ներկայում մշակվում են օրենքի ենթաօրենսդրական ակտերը, որոնց միջոցով հնարավոր կլինի օրենքը կիրառելի դարձնել:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ այս հարցը երկար ժամանակ է` քննարկման առարկա է դարձել Հայաստանում: «Եթե իրականում հարկավոր է գնալ նրան, որ ունենանք հնարավորություն օգտագործել մահացած մարդու հյուսվածքներն ու օրգանները` փրկելու այլ մարդկանց կյանքը կամ բարելավելու նրանց կյանքի որակը, ապա մենք պետք է քննարկման առարկա դարձնենք այն մոտեցումները, թե ինչպես կարելի է հասնել դրան: Արդյոք մենք պե՞տք է կարողանանք մահացած մարդուց վերցնել հյուսվածքներ ու օրգաններ և ինչ քայլերով ու մեխանիզմներով դա կարելի է իրականացնել, այստեղ մենք ցավոք հապաղում ենք և  ունենք խնդիրներ»,-ասաց Արա Բաբլոյանը:

 Նրա խոսքով` խորհրդարանական լսումներին հրավիրել են փորձագետների, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ ինչպես մեր հարևան Իրանի, այնպես էլ եվրոպական երկրների փորձին: «Շատ անգամ, երբ քննարկում ենք այս հարցը ու բերում ենք օրինակ եվրոպական երկրների փորձը, մենք ունենում ենք ընդդիմախոսներ, որ պետք է բերել ազգային մենթալիտետով մեզ մոտ երկրների փորձը: Մենք այսօր հրավիրել ենք մասնագետների ինչպես Եվրոպայից, այնպես էլ Իրանից, որպեսզի կարողանանք տեսնել, թե ինչպես է լուծվում հարցը այդ երկու կողմերում»,-նշեց Արա Բաբլոյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am