Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Մեն կղզու մրցաշարում
12:14, 9 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներից, ովքեր հանդես են գալիս Մեն կղզու մրցաշարում, միայն Գաբրիել Սարգսյանն է 6-րդ տուրում կիսել միավորը մրցակցի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, անգլիական Մեն կղզում ընթացող միջազգային մրցաշարում Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը զիջեցին իրենց պարտիաներում, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց: Այս տուրից հետո Սարգսյանն ունի 4,5 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: Մելքումյանը և Մովսիսյանը մնացել են նույն 4-ական միավորով:
Մեն կղզու մրցաշարում առաջին տեղը զբաղեցնողը կստանա 10 հազար ֆունտ, իսկ 2-րդ, 3-րդ տեղերում հանգրվանողները`համապատասխանաբար 5 հազար և 3 հազար ֆունտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում