Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության արծաթե մեդալակիր
00:45, 9 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հաջող հանդես եկավ 17-ամյա Սոնա Պողոսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և արժանացավ արծաթե մեդալի: Այս քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան: Հայաստանը ներկայացնող աղջիկները ավարտեցին իրենց մրցելույթները Կլայպեդայում`Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում