Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության արծաթե մեդալակիր

00:45, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում հաջող հանդես եկավ 17-ամյա Սոնա Պողոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պողոսյանը երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և արժանացավ արծաթե մեդալի: Այս քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան:  Հայաստանը ներկայացնող աղջիկները ավարտեցին իրենց մրցելույթները Կլայպեդայում`Եվրոպայի երիտասարդական առաջնությունում  Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am