Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարանները պատրաստում են եզրափակիչ ստուգմանը

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարանները պատրաստում են եզրափակիչ ստուգմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ ստուգման  նախաշեմին ինժեներային ստորաբաժանման զինծառայողները երեք օրվա ընթացքում «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանները կմաքրեն պայթյունավտանգ առարկաներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սակրավորները ժամանակակից ականորսիչների եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ կհավաքեն ու կոչնչացնեն պայթյունավտանգ առարկաները: Հատուկ ուշադրություն կդարձվի հրետանային արկերին, նռնականետների, հրազենի, մարտական մեքենաների ու տանկերի ռազմամթերքին, որոնք մարտավարական վարժանքներից եւ հրաձգություններից հետո չեն պայթել զինափորձարաններում:

Ընդհանուր առմամբ զորախմբի ինժեներային ստորաբաժանումների զինծառայողներն ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ պարապմունքների համար կպատրաստեն ավելի քան 3,5 հազար հեկտար դժվարամատչելի լեռնային տեղանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am