Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարանները պատրաստում են եզրափակիչ ստուգմանը
16:10, 8 Հոկտեմբեր, 2015ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ ստուգման նախաշեմին ինժեներային ստորաբաժանման զինծառայողները երեք օրվա ընթացքում «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանները կմաքրեն պայթյունավտանգ առարկաներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սակրավորները ժամանակակից ականորսիչների եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ կհավաքեն ու կոչնչացնեն պայթյունավտանգ առարկաները: Հատուկ ուշադրություն կդարձվի հրետանային արկերին, նռնականետների, հրազենի, մարտական մեքենաների ու տանկերի ռազմամթերքին, որոնք մարտավարական վարժանքներից եւ հրաձգություններից հետո չեն պայթել զինափորձարաններում:
Ընդհանուր առմամբ զորախմբի ինժեներային ստորաբաժանումների զինծառայողներն ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ պարապմունքների համար կպատրաստեն ավելի քան 3,5 հազար հեկտար դժվարամատչելի լեռնային տեղանք:
© 2009 ARMENPRESS.am