Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արաբերենն առավել արագ տարածվող լեզուն Է դարձել ԱՄՆ-ում

Արաբերենն առավել արագ տարածվող լեզուն Է դարձել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն՝ արաբերենը եւ Պակիստանում գործածվող լեզուներից մեկը՝ ուրդուն, տարածման առավել արագ տեմպերն ունեն երկրի բնակիչների շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Breitbart պորտալին:

Բյուրոյի ներկայացուցիչներն այդ միտումը կապում են մուսուլմանական երկրներից միգրանտների թվաքանակի աճի հետ:

Միգրացիայի ուսումնասիրման կենտրոնի զեկույցի տվյալներով՝ երկրում ոչ անգլերեն լեզուների կրողներ են 63,2 միլիոն մարդ, այսինքն՝ փաստորեն ԱՄՆ-ի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը:

Թեեւ անգլերենից հետո ԱՄՆ-ում առավել տարածված լեզուն իսպաներենն Է, սակայն արաբախոս քաղաքացիների թվաքանակի աճի տեմպերը մի քանի անգամ ավելի բարձր են, քան իսպանախոսներինը:

Օրինակ, 2010-ից մինչեւ 2014 թվականը 29 տոկոսով ավելացել Է արաբերեն խոսողների թիվը, 23 տոկոսով՝ ուրդու լեզվով, եւ ինը տոկոսով ավելացել Է պարսկերեն խոսողների թիվը:

Այս զեկույցի եզրակացությունները հաստատում են այլ հետազոտություններ:

Ամեն տարի ԱՄՆ-ն ընդունում Է ավելի քան քառորդ միլիոն մուսուլման միգրանտների: Այս թիվը ներառում Է իրենց՝ միգրանտներին, ինչպես նաեւ արտագնա աշխատողներին, փախստականներին եւ օտարերկրյա ուսանողներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am