Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պեկինում սաստիկ ծխամշուշի պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարարված

Պեկինում սաստիկ ծխամշուշի պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաքում սաստիկ ծխամշուշի պատճառով հոկտեմբերի 7-ին վտանգի բարձր՝ «դեղին» մակարդակ է հայտարարված: Ինչպես հաղորդել է ՉԺՀ-ի պետական օդերեւութաբանական վարչությունը, վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել նաեւ հյուսիսչինական Տյանցզին քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պեկինի օդում առողջության համար վտանգավոր PM-2,5 մանր կարծր մասնիկների կուտակումն առավոտյան գերազանցել է 1 խորանարդ մետրի հաշվով 300 միկրոգրամը, իսկ քաղաքի առանձին շրջաններում օդի մոնիթորինգի կայանները այդ ցուցանիշը գրանցել են 390 միկրոգրամի նշագծին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված նորմերի համաձայն՝ օդում PM-2,5 մասնիկների պարունակության օրական անվտանգ նորման չպետք է գերազանցի 25 միկրոգրամը:

Օդի աղտոտվածության բարձր մակարդակի կապակցությամբ Պեկինի իշխանությունները երեխաներին, տարեցներին եւ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց խորհուրդ են տվել խուսափել երկար ժամանակ փողոցում մնալուց:

Չինաստանում PM-2,5 մասնիկների հիմնական աղբյուրներն են՝ ավտոտրանսպորտը եւ ածխով աշխատող էլեկտրակայանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am