Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է 13.9 տոկոսով

Հայաստանում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրությունն աճել է 13.9 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-օգոստոսին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գյուղատնտեսական և ձկնորսական համախառն արտադրության ծավալն աճել է 13.9 տոկոսով և կազմել 522 մլրդ 458.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 103.5 մլն ԱՄՆ դոլար)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, գյուղատնտեսության ճյուղում արտադրությունն աճել է 13.5 տոկոսով՝ մինչև 504 մլրդ 873 մլն դրամ, այդ թվում՝ բուսաբուծական արտադրանքի ծավալը կազմել է 294 մլրդ 705.4 մլն դրամ՝ 2014թ. առաջին ութ ամիսների համեմատ ավելանալով 20.6 տոկոսով, իսկ անասնաբուծական արտադրանքինը՝  210 մլրդ 167.6 մլն դրամ (աճը՝ 3.9 տոկոս)։ Ձկնորսության ոլորտում գրանցվել է 28.2 տոկոս աճ, և արտադրության ծավալը կազմել է17 մլրդ 585.2 մլն դրամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am