Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայ դատի Կանադայի հանձնախումբը ԱԳ նախարար Նիքոլսոնին կոչ է անում արձագանքել ադրբեջանական հարձակումներին

Հայ դատի Կանադայի հանձնախումբը ԱԳ նախարար Նիքոլսոնին կոչ է անում արձագանքել 
ադրբեջանական հարձակումներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կառավարությունը չի կարող լռությամբ հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության սրացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կանադայի արտաքին գործերի նախարար Ռոբ Նիքոլսոնին ուղղված նամակում այս մասին նշել է այդ երկրում Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Բասմաջյանը` հորդորելով երկրի կառավարությանը դատապարտել ադրբեջանական կողմից հարձակումները հայկական զորքերի և խաղաղ բնակիչների վրա:

Հիշեցնելով, որ Կանադայի վարչապետ Ստեթըն Հարփերի խոսքերն այն մասին, որ Կանադան չի կարող իրեն թույլ տալ անտարբեր մնալ, երբ խաղաղ քաղաքացիներ են զոհվում դաժան բռնապետության հարձակումներից, նա ընդգծում է, որ երկրի իշխանությունները դեռևս չեն արձագանքել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին և ղաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ հարձակումներին, որոնց հետևանքով սպանվել են Տավուշի սահմանմերձ գյուղերի խաղաղ բնակիչներ:

«Հայ դատի Կանադայի հանձնախումբը կոչ է անում Կանադային վերահաստատել իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը և դատապարտել Ադրբեջանի հարձակումները»,- նշվում է նամակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am