Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Toyota-ն ինքնակառավարվող ավտոմեքենա կթողարկի մինչեւ ամառային Օլիմպիադան

Toyota-ն ինքնակառավարվող ավտոմեքենա կթողարկի մինչեւ ամառային Օլիմպիադան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ավտոկոնցեռնը մինչեւ 2020 թվականի ամառային Օլիմպիադան կթողարկի ինքնակառավարվող ավտոմեքենա, որը կարող Է աշխատել առանց վարորդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը հայտնել Է հոկտեմբերի 6-ին Տոկիոյում կայացած շնորհանդեսի ժամանակ: «Մենք ցանկանում ենք մինչեւ 2020 թվականը՝ Օլիմպիադայի բացումը, կատարելագործել տեխնոլոգիաները եւ այն վերածել ապրանքի»,-լրագրողներին ասել Է ընկերության ներկայացուցիչը:

Ինքնակառավարվող ավտոմեքենան թեստավորվել Է արագընթաց ավտոճանապարհի ութկիլոմետրանոց տեղամասում: Այն ընդունակ Է ինքնուրույն կարգավորել արագությունը, կատարել շրջադարձ, վազանց եւ անցնել երթեւեկության այլ գոտի:

Ավտոմեքենան հանդերձված Է բարձրճշգրիտ նավիգացիոն սարքերով, ռադարով եւ արհեստական ինտելեկտի համակարգով, ինչը թույլ Է տալիս ճանապարհին տվյալները մշակել իրական ժամանակի ռեժիմով եւ դրանք հաշվի առնել երթեւեկելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am