Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չնայած հղիության դժվարություններին, Քիմ Քարդաշյանն ուրախ Է, որ կրկին մայրանալու Է

Չնայած հղիության դժվարություններին, Քիմ Քարդաշյանն ուրախ Է, որ կրկին մայրանալու Է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հղիությունն անվանել Է կյանքի վատագույն փորձը: Այդ մասին նա բաժանորդներին տեղեկացրել Է KimKardashianWest.com իր նոր կայքում, որտեղ երկրպագուներին ներկայացրել Է անձնական կյանքի մանրամասները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Քարդաշյանը վստահություն Է հայտնել, որ հղի լինելը զզվելի Է, եւ որ ինքը դրան պատրաստ չԷր, քանի որ իրեն ոչ ոք այդ մասին չի պատմել: 34-ամյա ամերիկուհին նաեւ հայտարարել Է, որ այլեւս իրեն սեքսուալ չի զգում: «Ես սկսել եմ շատ դժվարությամբ հագուստ ընտրել»,-նշել Է նա, պարզաբանելով, որ իր օրինակով ինքը ցանկանում Է ողջ ճշմարտությունը պատմել այն փոփոխությունների մասին, որոնք ինն ամսվա ընթացքում կատարվում են կնոջ հետ: 

Ինչպես գրում Է The Daily Mail-ը, կայքում կարելի Է տեսնել հղի Քարդաշյանի լուսանկարն ու տեսագրությունը, իմանալ ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ ունեցած նրա խնդիրների ու հարաբերությունների մասին: Նորացված բաժանորդագրության արժեքը կազմել Է ամսական 2,99 դոլար (ընդ որում՝ առաջին շաբաթն անվճար կլինի, որպեսզի երկրպագուները կաողանան որոշել՝ իրենց դուր Է գալիս արդյոք վեբ-ռեսուրսի կոնտենտը):

Չնայած դժվարություններին, որոնք Քարդաշյանը կրում Է հղիության ընթացքում, նա նշել Է, որ արժե երեխաներ ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am