Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իտալիայում թխել են աշխարհում ամենամեծ տորթը

Իտալիայում թխել են աշխարհում ամենամեծ տորթը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Տորթերի դիզայներների ազգային ասոցիացիայի հացթուխները եւ նկարիչները Միլանի Շոու հոբիի շրջանակներում թխել են աշխարհում ամենամեծ տորթը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Local-ին: Քաղցրավենքի մակերեսը, որը պատրաստվել Է Իտալիայի քարտեզի տեսքով, կազմել Է 244 քառակուսի մետր, քաշը՝ 1 տոննայից ավելի: Դեսերտը զարդարող շաքարե ֆիգուրների թվում եղել են Պիզայի աշտարակը եւ Ալպերը:

Հացթուխներն ու դիզայներները չորս օր են աշխատել, որպեսզի թխվածքը ներկայացնեն Գինեսի ռեկորդների գրքի համար: Guinness World Records-ի աշխատակից Լորենցո Վելտրին պաշտոնապես հաստատել Է, որ իտալացի խոհարարների ստեղծածն ամենամեծ տորթ-քանդակն Է աշխարհում:

Ռեկորդը գրանցելուց հետո դեսերտը բաժանել են 12 հազար կտորների եւ բաժանել տոնավաճառի այցելուներին:

Հավելենք, որ աշխարհում ամենամեծ տորթ-քանդակի նախորդ ռեկորդը գրանցվել Է 2014 թվականին Լոնդոնում. դրա պատվիրատուն Fairy ընկերությունն Էր, որը պատկանում Է Procter & Gamble կոնցեռնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am