Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱԺ նիստում հերթական միջադեպը գրանցվեց Զարուհի Փոստանջյանի և Գալուստ Սահակյանի միջև

ԱԺ նիստում հերթական միջադեպը գրանցվեց Զարուհի Փոստանջյանի և Գալուստ Սահակյանի 
միջև

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական նիստն առանց միջադեպերի չանցավ: ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման ժամանակ, երբ ելույթ էր ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սկսեց աղմկել:

Պատգամավորն ինչ-որ թղթեր ձեռքին հասել էր նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ և փորձում էր ինչ-որ բան պարզել: Այդ ընթացքում երկու անգամ ընդհատվեց Հայկ Բաբուխանյանի խոսքը: «Տիկին, Դուք ինձ խանգարում եք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բաբուխանյանը՝ հորդորելով պատգամավորին դադարեցնել աղմուկը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս Փոստանջյանին հորդորեց նիստը չխանգարել: «Մի ստիպեք ինձ օրենքով շարժվել»,- ասաց ԱԺ նախագահը: Սակայն Զարուհի Փոստանջյանի վրա ԱԺ նախագահի և Հայկ Բաբուխանյանի հորդորները որևէ ազդեցություն չունեցան. նա շարունակում էր աղմկել:  «Հիմա ես չգիտեմ՝ անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը»,- կատակեց Գալուստ Սահակյանը, որից հետո Զարուհի Փոստանջյանը, կարծես, հանդարտվեց և գնաց իր տեղը զբաղեցնելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am