Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի

Իրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հոկտեմբերի 5-ին ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:

«Վերջին մեկ օրում Իրաքում գրանցվել է խոլերայով հիվանդանալու 101 դեպք,- այդ կապակցությամբ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պլանավորման եւ զարգացման վարչության գլխավոր տնօրեն Հասան Հադի Բաքերի խոսքից մեջբերում է արել Պրես-ՏՎ հեռուստաալիքը:- Այդպիսով, խոլերայով ախտահարվածների ընդհանուր թիվը սեպտեմբերի սկզբից հասել է 979-ի: Մահվան դեպքեր վերջին օրերին չեն գրանցվել»:

Վերջին մեկ օրում առավել մեծ թվով՝ 60, բնակիչներ են  հիվանդացել Բաբիլի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am