Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Խորհրդարանը սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշում ընդունեց

Խորհրդարանը սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին 
որոշում ընդունեց

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Մինչ այդ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն իր ելույթում ներկայացրել էր բոլոր այն փոփոխությունները, որոնք կատարվել են պատգամավորների առաջարկների հիման վրա: Նա նշեց, որ պատգամավորների առաջարկների հիման վրա կատարված բոլոր փոփոխություններն արժանացել են ՀՀ նախագահի հավանությանը և հենց այդ տեսքով էլ նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քվեարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am