Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ծանրորդ Մարզպետ Մինասյանը դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր

Ծանրորդ Մարզպետ Մինասյանը դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մարզպետ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 56 կգ քաշային կարգում Մինասյանն երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը: Վերջինիս 7 կգ զիջել է հայաստանցի մյուս մարզիկ Դավիթ Դավայանը, ով նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Ավելի վաղ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը դարձել էր արծաթե մեդալակիր: 56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել էր 241 կգ արդյունք (102+139):

Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Դավիթ Դավայանը (56 կգ), Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ):

Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am