Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբրի 5-ին

Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբրի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ սպորտի վարպետ, «Արարատի» լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, Հովհաննես Զանազանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:

Հովհաննես Զանազանյանը ծնվել էր 1946 թվականին: «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971) գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և մի շարք այլ թիմեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am