Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը Երևան է բերել 10 երկրի ռեժիսորի

«Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը Երևան է բերել 10 երկրի 
ռեժիսորի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի առաջին միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 3-6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոփառատոնին մասնակցելու են հայ երիտասարդ կինոռեժիսորները, ինչպես նաև արտասահմանցի ռեժիսորներ՝ Իրանից, Լիբանանից, Լեհաստանից, Չեխիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: «Ժամանակին, երբ Փարաջանովը եկավ Հայաստան, նա իրեն և հանրության համար վերահայտնաբերեց քամարը, որը մինչ այդ մարդիկ դադարել էին գնահատել ու աղբամանն էին շպրտում: Մեր նպատակն է, որպեսզի ռեժիսորները նման կերպ հայտնաբերեն մեր աչքի համար արդեն աննկատ կամ սովորական դարձած տարրերը», - ասաց «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի քարտուղար Գարեգին Զաքոյանը:

Նա նշեց, որ արվեստի յուրահատկություններից մեկն այն է, որ ժամանակին նկարահանված ֆիլմերից ոչ բոլորն են արժանանում ուշադրության, այդ իսկ պատճառով փառատոնին կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված աշխատանքներ, որոնց միավորում է ազգագրության թեմատիկան: «Ազգագրությունը շատերը կապում են անցյալի հետ, սակայն ինձ համար այն շարունակական բնույթ ունի` կապն է անցյալի և ապագայի միջև: Մեր հույսը երիտասարդներն են, ովքեր կհետաքրքրվեն այս թեմայով և կսկսեն նկարաահանել ազգագրական թեմաներով վավերագրական կինոնկարներ», - ասաց Ժողովրդական արվեստների «Հանգույց» հիմնադրամի տնօրեն Լևոն Դեր-Բեդրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am