Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Անցած գիշեր ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է շուրջ 130 անգամ

Անցած գիշեր ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է շուրջ 130 անգամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60/107/ արկ. և 82/16 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ 17 /17 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների  արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Պաշտպանության բանակը կորուստներ չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am