Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Եմենում 500-ից ավելի երեխա Է զոհվել հակամարտության սաստկանալու հետեւանքով. ՄԱԿ

Եմենում 500-ից ավելի երեխա Է զոհվել հակամարտության սաստկանալու հետեւանքով. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում առնվազն 505 երեխա Է զոհվել, 702-ը՝ վերքեր ստացել այս տարվա մարտից, երբ երկրում սկսվեց սրվել հակամարտությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլյերակը:

«Եմենում շուրջ 10 մլն երեխաներ, որոնք կազմում են երկրի 18-ից ցածր տարիքի բնակչության 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունեն»,-նշել Է նա, հավելելով, որ ավելի քան 1,7 մլն երեխաներ «ենթարկվում են թերասնման վտանգի»:

Այս տարվա ընթացքում երեք անգամ ավելացել Է մինչեւ 5 տարեկան այն երեխաների թվաքանակը, որոնք «թերասնման լուրջ վտանգի են ենթարկվում»: Նրանց թիվը 160 հազարից հասել Է 537 հազարի, ընդգծել Է Բուլյերակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am