Հասարակական

Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայողի տեղափոխել են հիվանդասենյակ

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայողի տեղափոխել են հիվանդասենյակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայող վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. նրանց վիճակը գնահատվում է բավարար: «Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում շարունակում են մնալ երկու զինծառայող. նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական միտումով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան սեպտեմբերի 26-ին այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքականարտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-իհյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը,որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ ՆորայրՄիքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), ՀարութՄաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում