Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

Գերմանիայում ՀՀ դեսպանն այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեսպանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հետ երկրամասի համագործակցության հեռանկարները՝ հատկապես տնտեսության ու զբոսաշրջության բնագավառներում և հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում է կատարել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության պատվավոր հյուրերի գրքում:

Այցի ընթացքում դեսպանին հյուրընկալել է նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի (Լանդթագի) նախագահ Դեթլեֆ Գյուրթը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գիտակրթական և մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել են երկկողմ փոխգործակցության զարգացումը նաև տնտեսության բնագավառում:

Մագդեբուրգ կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպում է ունեցել նաև Մագդեբուրգի քաղաքապետ Լուտց Թրումփերի հետ: Քաղաքապետը գոհունակությամբ է նշել, որ արդեն առկա են երկկողմ ուսումնական փոխանակման ծրագրեր: Ընթացիկ տարում Հայաստանից ճանաչողական այցով արդեն ժամանել է դպրոցականների մի խումբ, իսկ հաջորդ տարի պատասխան այցով Մագդեբուրգից ևս խումբ է մեկնելու Հայաստան: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում է կատարել Մագդեբուրգի քաղաքապետարանի հյուրերի «Ոսկե գրքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am