Հասարակական

Պառավաքարում ադրբեջանական կողմի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Պառավաքարում ադրբեջանական կողմի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Պառավաքար համայնքում ադրբեջանական կողմի արձակած կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը՝ հայտնելով, որ այդ մասին քննչական կոմիտեն ահազանգ է ստացել սեպտեմբերի 28-ին: «Պառավաքար համայնքում խաղողի բերքահավաքի ժամանակ հակառակորդի կրակոցից ազդրի հատվածում հրազենային վիրավորում է ստացել տեղի բնակիչներից մեկը»,-ասաց Տռուզյանը:

Պառավաքարում օրեր առաջ ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Իսկ Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում