Հասարակական

Ճամբարակում թշնամու արձակած արկերից 3 տուն է վնասվել

1 րոպեի ընթերցում

Ճամբարակում թշնամու արձակած արկերից 3 տուն է վնասվել

ԳԱՎԱՌ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքը եւս անմասն չի մնացել թշնամու գնդակոծությունից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, սեպտեմբերի 27-ին` ժամը 22.30-23:00-ն ընկած ժամանակահատվածում թշմանու կողմից Ճամբարակի վրա արձակված հրետանային արկերը պայթել են քաղաքի Կոմիտաս փողոցում` վնասելով 47, 115 եւ 116 համարի տները:

«47 եւ 115 համարի տներում արկերի բեկորները փշրել են ապակիները, ծակել պատերը, իսկ 116 համարի տանը կտուրից մի հատված են փլուզել: Բարեբախտաբար, այդ սենյակներում տվյալ ժամին մարդիկ չեն գտնվել, այլապես ողբերգությունից անհնար կլիներ խուսափել»,-նշեց քաղաքապետը:

Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովն ուսումնասիրում է վնասի հնարավոր չափերը: Այդուհանդերձ, չնայած արձակած կրակոցներին, Ճամբարակը շարունակում է ապրել իր սովորական կյանքով: «Նոր կրակոցներ չկան, մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, առանց խուճապի մատնվելու եւ տագնապելու` վստահ մեր բանակի, մեր դիրքապահների ուժի եւ զգոնության վրա»,-հավելեց Յուրա Ավալյանը:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում