Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ՊՆ-ն հրապարակել է ոչնչացված ադրբեջանցի վեց զինծառայողների անունները

Արցախի ՊՆ-ն հրապարակել է ոչնչացված ադրբեջանցի վեց զինծառայողների անունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից սեպտեմբերի 28-ին տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին:

Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):

Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով:

Չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (76 արկ), 82 (31 արկ), և 120մմ (5 արկ) ականանետերից ու ՀԱՆ-17 (15 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (11արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]